15:16  ,  5 ապրիլի, 2014

Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը թուրք ըմբիշի հետ կպայքարի ոսկե մեդալի համար

Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր։

98 կգ քաշային հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել նորվեգացի Մարտին Նիլսենի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։

Ավելի վաղ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել էր ուկրաինացի Վլադիմիր Վասիլեւին, խորվաթ Սինիշա Հոգանիչին եւ գերմանացի Ֆելիքս Ռադինգերին։ Նախորդ չորս գոտեմարտերում հայ ըմբիշը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին։

59 կգ քաշային կարգի Կարեն Գալստյանը 1/8 եզրափակիչում պարտվել է բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին, ով նվաճել է եզրափակիչի ուղեգիր, ինչի շնորհիվ հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում