Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձրած Արթուր Աբրահամը կհովանավորի Բեռլինի կենդանաբանական այգու Շիվա մականունով պարսկական ընձառյուծի խնամքը: Այդ մասին վկայող վահանակը փակցվել է կենդանու վանդակի վրա: Լուսանկարը տեղադրվել է Աբրահամի ֆեյսբուքյան էջում: Շիվան ծնվել է 2013թ. հուլիսի 1-ին: Մոր մականունը Էրիվանի է:
Պարսկական ընձառյուծը վերացող տեսակ է: Վայրի բնությունում մնացել է 2 հազարից քիչ: Կենդանաբանական այգիներում դրանց թիվը չի հասնում հարյուրի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում