10:07  ,  6 մայիսի, 2012

Շտիգլիցը սպասում է Աբրահամին

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը միավորներով վստահ հաղթանակ է տարել տիտղոսի հավակնորդ ավստրալացի Նադեր Համդանի նկատմամբ:

Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում կայացած մենամարտում Շտիգլիցը գերիշխել է բոլոր` 12 ռաունդների ընթացքում, սակայն նոկաուտ հասցնել մրցակցին չի կարողացել: Չնայած դեմքի պատռվածքին, Համդանը դիմացել է մինչեւ վերջ: Մրցավարները 117:111, 117:111, 120:108 հաշվով հաղթանակը շնորհել են Կրասնոդարի Եյսկ քաղաքում ծնված Ռոբերտ Շտիգլիցին, որը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

Այժմ Շտիգլիցը պետք է անցկացնի տիտղոսի պարտադիր պաշտպանություն: Պաշտոնական հավակնորդը աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն է: Մենամարտը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում