11:44  ,  5 մայիսի, 2012

Արթուր Աբրահամի մրցակիցը տիտղոսը կպաշտպանի այսօր

Մայիսի 5-ին Էրֆրուտում ռինգ դուրս կգա Արթուր Աբրահամի հնարավոր մրցակիցը: Ռոբերտ Շտիգլիցը կմենամարտի Նադեր Համդանի հետ:

Ռոբերտ Շտիգլից (41-2, 23 նոկաուտ) - Նադեր Համդան (43-9-1, 18 նոկաուտ)

«Messehalle», Էրֆրուտ, Գերմանիա:  Երկրորդ միջին քաշային կարգում (մինչեւ 76,2 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ: Շտիգլիցը պաշտպանում է տիտղոսը եւ հաղթանակի դեպքում օգոստոսին կմենամարտի Արթուր Աբրահամի հետ:

Մայիսի 5-ին տեղի կունենան նաեւ այլ մենամարտեր:

Մարկո Հուկ (34-2, 25 նոկաուտ) - Օլա Աֆոլաբի (19-2-3, 9 նոկաուտ)

«Messehalle», Էրֆրուտ, Գերմանիա: Ծանր քաշային կարգում (մինչեւ 90,7 կգ) WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ:

Մաքսիմ Բուրսակ (24-0-1, 10 նոկաուտ) – Հասան Ն`Դամ Ն`Ջիկամ (26-0, 17 նոկաուտ)

«Palais des Sport Marcel Cerdan», Լեվալուա Պերե, Ֆրանսիա: Միջին քաշային կարգում  (մինչեւ 72,6 կգ) WBO վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի մենամարտ:

Սաուլ Ալվարես (39-0-1, 29 նոկաուտ) - Շեյն Մոսլի (46-7-1, 39 նոկաուտ)

«MGM Grand», Լաս Վեգաս, ԱՄՆ: Առաջին միջին քաշային կարգում (մինչեւ 69,85 կգ) WBC վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ:

Օրվա սուպերմենամարտ

Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր (42-0, 26 նոկաուտ) - Միգել Անխել Կոտո (37-2, 30 նոկաուտ)

«MGM Grand», Լաս Վեգաս, ԱՄՆ: Առաջին միջին քաշային կարգում (մինչեւ 69,9 կգ) WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի եւ WBC վարկածով աշխարհի «ադամանդե» չեմպիոնի մենամարտ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում