21:58  ,  6 մարտի, 2014

Ժիրինովսկին կոչ է արել Ռուսաստանի հավաքականում չընդգրկել ամուսնացած մարզիկներին

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մարտի 5-ին Կրասնոդարում կայացած Ռուսաստան - Հայաստան ընկերական հանդիպումից հետո Sovsport-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականում պետք չէ ընդգրկել ամուսնացած մարզիկներին։ Նա ասել է, որ մարզիկների կանայք անընդհատ շեղում են իրենց ամուսիններին՝ մեկնաբանելով Սոչիի Օլիմպիական խաղերում հոկեյի Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթը։

«Ամուսնացածներին չընդգրկել հավաքականում։ Իսկ ով ամուսնացած է, թող անհապաղ բաժանվի կնոջից։ Դա խանգարում է մարզվելուն։ Կանայք զանգահարում են եւ ասում. «Վերադարձիր, պետք է գնանք կենդանաբանական այգի կամ խանութ»։

Խանգարում են։ Խաղա մինչեւ 30 կամ 25 տարեկան, այնուհետեւ արա, ինչ ուզում ես։ Այդ պատճառով կազակներն անպարտելի էին. նրանք չէին ամուսնանում»,- ասել է Ժիրինովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում