16:22  ,  5 մարտի, 2014

Միխայիլ Վարդապետով. Միշտ կհամակրեմ Հայաստանի հավաքականին, նույնիսկ եթե վրաս ատրճանակ պահեն

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս «Սպարտակի» մի քանի ֆուտբոլիստներ, սակայն երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը։ 

«Միշտ կհամակրեմ Հայաստանի հավաքականին, նույնիսկ եթե վրաս ատրճանակ պահեն։ Կարծում եմ, որ հայերը կհաղթեն մեկ գոլի տարբերությամբ։ Յուրա Մովսիսյանը պատրաստ է խաղին։ Հույս ունեմ, որ նա լիովին պատրաստ կլինի։ Իսկ Արասը չի խաղա։ Առավոտյան նա մարզվել է անհատական ծրագրով»,- ասել է Վարդապետովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստան - Հայաստան հանդիպումը կկայանա Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 18։00-ին։

Վերա Մարտիրոսյան՝ Կրասնոդարից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում