16:22 5 մարտի, 2014Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս «Սպարտակի» մի քանի ֆուտբոլիստներ, սակայն երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը։
«Միշտ կհամակրեմ Հայաստանի հավաքականին, նույնիսկ եթե վրաս ատրճանակ պահեն։ Կարծում եմ, որ հայերը կհաղթեն մեկ գոլի տարբերությամբ։ Յուրա Մովսիսյանը պատրաստ է խաղին։ Հույս ունեմ, որ նա լիովին պատրաստ կլինի։ Իսկ Արասը չի խաղա։ Առավոտյան նա մարզվել է անհատական ծրագրով»,- ասել է Վարդապետովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստան - Հայաստան հանդիպումը կկայանա Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 18։00-ին։
Վերա Մարտիրոսյան՝ Կրասնոդարից
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.