Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս «Սպարտակի» մի քանի ֆուտբոլիստներ, սակայն երկրպագելու եմ Հայաստանի հավաքականին, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը։
«Միշտ կհամակրեմ Հայաստանի հավաքականին, նույնիսկ եթե վրաս ատրճանակ պահեն։ Կարծում եմ, որ հայերը կհաղթեն մեկ գոլի տարբերությամբ։ Յուրա Մովսիսյանը պատրաստ է խաղին։ Հույս ունեմ, որ նա լիովին պատրաստ կլինի։ Իսկ Արասը չի խաղա։ Առավոտյան նա մարզվել է անհատական ծրագրով»,- ասել է Վարդապետովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստան - Հայաստան հանդիպումը կկայանա Կրասնոդարի «Կուբան» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 18։00-ին։
Վերա Մարտիրոսյան՝ Կրասնոդարից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:24 , 5 սեպտեմբերի
01:07 , 5 սեպտեմբերի
01:01 , 5 սեպտեմբերի
00:53 , 5 սեպտեմբերի
00:46 , 5 սեպտեմբերի 
23:58 , 4 սեպտեմբերի
23:42 , 4 սեպտեմբերի
23:27 , 4 սեպտեմբերի
22:52 , 4 սեպտեմբերի 
21:58 , 4 սեպտեմբերի