15:29  ,  1 մարտի, 2014

Ռոբերտ Շտիգլից - Արթուր Աբրահամ. Բուքմեյքերների կարծիքը

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում մարտի 1-ին կայանալիք Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ գոտու հավակնորդ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտում բուքմեյքերները կանխատեսում են Շտիգլիցի հաղթանակը։

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը Ռոբերտ Շտիգլիցի հաղթանակի հնարավորությունը գնահատում է 1,38 գործակցով։ Արթուր Աբրահամի հաղթանակն ունի 3,00 գործակից։ Ոչ ոքին գնահատվում է 23,5 գործակցով։

Մենամարտը կսկսվի կեսգիշերից հետո ժամը 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում