14:28  ,  26 փետրվարի, 2014

Սոչի-2014. Խաղերի լավագույն մարզիկը եւ մարզուհին

Մարզական լրագրողների միջազգային կազմակերպությունը ներկայացրել է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լավագույն մարզիկին եւ մարզուհուն, փոխանցում է dt.no-ն։

Սոչիի Խաղերի լավագույն մարզիկ է ճանաչվել 40-ամյա նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը, ով դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը։ Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոնի օգտին է քվեարկել լրագրողների 28 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել ռուսաստանցի շորթտրեկիստ Վիկտոր Անը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի բիատլոնիստ Մարտեն Ֆուրկադը։

Լավագույն մարզուհի է ճանաչվել բելառուս բիատլոնիստ Դարյա Դոմրաչեւան, ով Սոչիում նվաճել է երեք ոսկե մեդալ՝ դառնալով միակ կին բիատլոնիստը, ում հաջողվել է մեկ ձմեռային Խաղերի ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել անհատական մրցաձեւերում։ Նրան հաջորդել է սլովենացի լեռնադահուկորդ Տինա Մազեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում