14:28 26 փետրվարի, 2014Մարզական լրագրողների միջազգային կազմակերպությունը ներկայացրել է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լավագույն մարզիկին եւ մարզուհուն, փոխանցում է dt.no-ն։
Սոչիի Խաղերի լավագույն մարզիկ է ճանաչվել 40-ամյա նորվեգացի բիատլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը, ով դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը։ Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոնի օգտին է քվեարկել լրագրողների 28 տոկոսը։ Երկրորդ տեղում է հայտնվել ռուսաստանցի շորթտրեկիստ Վիկտոր Անը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի բիատլոնիստ Մարտեն Ֆուրկադը։
Լավագույն մարզուհի է ճանաչվել բելառուս բիատլոնիստ Դարյա Դոմրաչեւան, ով Սոչիում նվաճել է երեք ոսկե մեդալ՝ դառնալով միակ կին բիատլոնիստը, ում հաջողվել է մեկ ձմեռային Խաղերի ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել անհատական մրցաձեւերում։ Նրան հաջորդել է սլովենացի լեռնադահուկորդ Տինա Մազեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.