09:36  ,  4 մայիսի, 2012

Մեկնարկում է աշխարհի առաջնությունը

Մայիսի 4-ին Ֆինլանդիայում եւ Շվեդիայում մեկնարկում է տափօղակով հոկեյի աշխարհի 76-րդ առաջնությունը: Առաջին անգամ մրցաշարն անցկացվում է երկու երկրներում: Նաեւ առաջին անգամ կիրառվում է նոր մրցակարգ:

16 թիմերը բաժանվել են երկու խմբերի: Յուրաքանչյուր խմբից չորս լավագույնները դուրս կգան քառորդ եզրափակիչ: Խմբերում վերջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կմնան համաշխարհային խմբից եւ հաջորդ տարի հանդես կգան առաջին դիվիզիոնում: Եզրափակիչ հասած թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած կլինեն 10-ական հանդիպում: Նախկինում  լավագույն թիմերը առաջնության ընթացքում անցկացնում էին 9-ական հանդիպում:

Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան Ֆինլանդիայում: Aխմբի թիմերը հանդես կգան Հելսինկիում, B խմբի թիմերը` Ստոկհոլմում:

A խմբում ընդգրկված են Ֆինլանդիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Բելառուսի, Ֆրանսիայի եւ Ղազախստանի հավաքականները, իսկ B խմբում Ռուսաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Լատվիայի, Դանիայի եւ Իտալիայի հավաքականները:

Մայիսի 4-ին տեղի կունենա վեց հանդիպում. ԱՄՆ – Ֆրանսիա, Կանադա – Սլովակիա, Բելառուս – Ֆինլանդիա, Գերմանիա – Իտալիա, Չեխիա – Դանիա, Շվեդիա – Նորվեգիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում