09:36 4 մայիսի, 2012Մայիսի 4-ին Ֆինլանդիայում եւ Շվեդիայում մեկնարկում է տափօղակով հոկեյի աշխարհի 76-րդ առաջնությունը: Առաջին անգամ մրցաշարն անցկացվում է երկու երկրներում: Նաեւ առաջին անգամ կիրառվում է նոր մրցակարգ:
16 թիմերը բաժանվել են երկու խմբերի: Յուրաքանչյուր խմբից չորս լավագույնները դուրս կգան քառորդ եզրափակիչ: Խմբերում վերջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կմնան համաշխարհային խմբից եւ հաջորդ տարի հանդես կգան առաջին դիվիզիոնում: Եզրափակիչ հասած թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած կլինեն 10-ական հանդիպում: Նախկինում լավագույն թիմերը առաջնության ընթացքում անցկացնում էին 9-ական հանդիպում:
Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը տեղի կունենան Ֆինլանդիայում: Aխմբի թիմերը հանդես կգան Հելսինկիում, B խմբի թիմերը` Ստոկհոլմում:
A խմբում ընդգրկված են Ֆինլանդիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Բելառուսի, Ֆրանսիայի եւ Ղազախստանի հավաքականները, իսկ B խմբում Ռուսաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Լատվիայի, Դանիայի եւ Իտալիայի հավաքականները:
Մայիսի 4-ին տեղի կունենա վեց հանդիպում. ԱՄՆ – Ֆրանսիա, Կանադա – Սլովակիա, Բելառուս – Ֆինլանդիա, Գերմանիա – Իտալիա, Չեխիա – Դանիա, Շվեդիա – Նորվեգիա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.