13:51  ,  24 փետրվարի, 2014

Եվգենի Պլյուշչենկոն մտադիր է վիրահատվել ուղիղ եթերում

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով մեջքի հետ խնդիրների պատճառով հրաժարվել էր Սոչիում ավարտված Օլիմպիական խաղերի մենասահքի մրցումներին մասնակցելուց, հայտարարել է, որ մտադիր է առաջիկա վիրահատությունը ցուցադրել ուղիղ եթերում, փոխանցում է Rsport-ը։

2013-ի հունվարին ռուսաստանցի մարզիկը ենթարկվել էր միջողնային սկավառակի փոխարինման վիրահատության։ Սոչիում նա մարզման ժամանակ անհաջող վայրէջք էր կատարել, ինչի պատճառով կոտրվել էր ողնաշարի չորս պտուտակներից մեկը։ Բժիշկների խոսքով՝ Պլյուշչենկոն լրջորեն վտանգում էր առողջությունը եւ կարող էր հաշմանդամ դառնալ, եթե պտուտակը սկսեր շարժվել։ Վիրահատությունը նախատեսված է անցկացնել մարտին։

«Մարտի 2-ին վիրահատություն կլինի։ Բժիշկները կհեռացնեն չորս պտուտակներից մեկը, որը կոտրված է։ Կարծում եմ՝ շատերը կտեսնեն դա, քանի որ ցանկանում եմ ցուցադրել, թե ինչպես է դա տեղի ունենալու»,- ասել է 31-ամյա գեղասահորդը։

Նա ավելացրել է, որ հեռարձակումը տեղի կունենա ուղիղ եթերում, սակայն մանրամասները չի հայտնել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում