13:51 24 փետրվարի, 2014Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով մեջքի հետ խնդիրների պատճառով հրաժարվել էր Սոչիում ավարտված Օլիմպիական խաղերի մենասահքի մրցումներին մասնակցելուց, հայտարարել է, որ մտադիր է առաջիկա վիրահատությունը ցուցադրել ուղիղ եթերում, փոխանցում է Rsport-ը։
2013-ի հունվարին ռուսաստանցի մարզիկը ենթարկվել էր միջողնային սկավառակի փոխարինման վիրահատության։ Սոչիում նա մարզման ժամանակ անհաջող վայրէջք էր կատարել, ինչի պատճառով կոտրվել էր ողնաշարի չորս պտուտակներից մեկը։ Բժիշկների խոսքով՝ Պլյուշչենկոն լրջորեն վտանգում էր առողջությունը եւ կարող էր հաշմանդամ դառնալ, եթե պտուտակը սկսեր շարժվել։ Վիրահատությունը նախատեսված է անցկացնել մարտին։
«Մարտի 2-ին վիրահատություն կլինի։ Բժիշկները կհեռացնեն չորս պտուտակներից մեկը, որը կոտրված է։ Կարծում եմ՝ շատերը կտեսնեն դա, քանի որ ցանկանում եմ ցուցադրել, թե ինչպես է դա տեղի ունենալու»,- ասել է 31-ամյա գեղասահորդը։
Նա ավելացրել է, որ հեռարձակումը տեղի կունենա ուղիղ եթերում, սակայն մանրամասները չի հայտնել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.