12:54 23 փետրվարի, 2014Սոչիում ավարտին մոտեցող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի վերջին օրը՝ փետրվարի 23-ին, վիճարկվող մեդալների 3 հավաքածուներից առաջինն ամբողջությամբ տեղափոխվեց Ռուսաստան:
Դահուկավազքի ազատ ոճով 50 կմ ընդհանուր մեկնարկի մրցումներում Ալեքսանդր Լեգկովը նվաճեց ոսկե մեդալ, Մաքսիմ Վիլեգժանինը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Իլյա Չերնոուսովը գրանցեց երրորդ արդյունքը:
Ռուսներն արդեն ունեն 12 ոսկե, 11 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ եւ ընդհանուր հաշվարկում անհասանելի դարձան երկրորդ տեղում գտնվող նորվեգացիների համար:
Հիշեցնենք, որ այս մրցաձեւին պետք է մասնակցեին նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր հրաժարվել էին պայքարից:
Վերջին օրվա մյուս չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի եւ Կանադայի հավաքականները, ինչպես նաեւ կկայանան չորստեղանի բոբսլեյի մրցումներո, որոնցում նորվեգացիները մասնակիցներ չունեն եւ չեն կարող շրջանցել Ռուսաստանին:
1. Ալեքսանդր Լեգկով (Ռուսաստան)՝ 1:46.55,2
2. Մաքսիմ Վիլեգժանին (Ռուսաստան)՝ +0,7
3. Իլյա Չերնոուսով (Ռուսաստան)՝ +0,8
4. Մարտին Յոնսուդ Սունդբյու (Նորվեգիա)՝ +1.0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.