Նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը կասկածվում է արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, գրում է Dagbladet-ը:
Փետրվարի 22-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դահուկային սպորտի Նորվեգիայի հավաքականին հայտնել է 33-ամյա Բյորգենի արյան մեջ մեթիլգեկսանամինի բարձր ցուցանիշի մասին: Մեթիլգեկսանամինի ազդեցությունը մարդու վրա նման է կոֆեինի ազդեցությանը, սակայն անվնաս է օրգանիզմի համար: Այն բարձրացնում է տրամադրությունը, մտավոր կենտրոնացվածությունը եւ հաճախ ընդգրկվում է մարզական սննդի մեջ նաեւ որպես ճարպեր այրող եւ արդյունավետությունը բարձրացնող միջոց: 2009-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն այն ընդգրկել է արգելված դեղամիջոցների ցուցակում՝ համարելով խթանիչ:
Հիշեցնենք, որ Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Մարիտ Բյորգենը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ դառնալով 6-ակի օլիմպիական չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի
13:11 , 25 սեպտեմբերի
12:38 , 25 սեպտեմբերի
12:02 , 25 սեպտեմբերի