Սոչի-2014. 6-ակի օլիմպիական չեմպիոն Մարիտ Բյորգենը կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ

13:10   23 փետրվարի, 2014

Նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը կասկածվում է արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, գրում է Dagbladet-ը:

Փետրվարի 22-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դահուկային սպորտի Նորվեգիայի հավաքականին հայտնել է 33-ամյա Բյորգենի արյան մեջ մեթիլգեկսանամինի բարձր ցուցանիշի մասին: Մեթիլգեկսանամինի ազդեցությունը մարդու վրա նման է կոֆեինի ազդեցությանը, սակայն անվնաս է օրգանիզմի համար: Այն բարձրացնում է տրամադրությունը, մտավոր կենտրոնացվածությունը եւ հաճախ ընդգրկվում է մարզական սննդի մեջ նաեւ որպես ճարպեր այրող եւ արդյունավետությունը բարձրացնող միջոց: 2009-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն այն ընդգրկել է արգելված դեղամիջոցների ցուցակում՝ համարելով խթանիչ:

Հիշեցնենք, որ Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Մարիտ Բյորգենը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ դառնալով 6-ակի օլիմպիական չեմպիոն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.