20:01  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսները հաղթեցին բիատլոնի վերջին մրցումը՝ դառնալով ընդհանուր հաշվարկի առաջատար

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին կայացան բիատլոնի վերջին մրցումները, որոնք ավարտվեցին Ռուսաստանի թիմի հաղթանակով: Ալեքսեյ Վոլկովը, Եվգենի Ուստյուգովը, Դմիտրի Մալիշկոն եւ Անտոն Շիպուլինը լավագույն արդյունքը գրանցեցին բիատլոնի փոխանցումավազքում:

Գերմանական քառյակը նվաճեց արծաթե մեդալ, իսկ ավստրիացիները դարձան բրոնզե մեդալակիր:

Այս տիտղոսի շնորհիվ ռուսները դարձան Սոչիի Օլիմպիական խաղերի ընդհանուր հաշվարկի առաջատար: Նրանք ունեն 11 ոսկե, 10 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Նորվեգացիները 11 ոսկե, 5 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով նահանջեցին երկրորդ տեղ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, փոխանցումավազք, տղամարդիկ
 

1. Ռուսաստան՝ 1:12:15.9
2. Գերմանիա՝ +3.5
3. Ավստրիա՝ +29.8 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում