20:01 22 փետրվարի, 2014Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին կայացան բիատլոնի վերջին մրցումները, որոնք ավարտվեցին Ռուսաստանի թիմի հաղթանակով: Ալեքսեյ Վոլկովը, Եվգենի Ուստյուգովը, Դմիտրի Մալիշկոն եւ Անտոն Շիպուլինը լավագույն արդյունքը գրանցեցին բիատլոնի փոխանցումավազքում:
Գերմանական քառյակը նվաճեց արծաթե մեդալ, իսկ ավստրիացիները դարձան բրոնզե մեդալակիր:
Այս տիտղոսի շնորհիվ ռուսները դարձան Սոչիի Օլիմպիական խաղերի ընդհանուր հաշվարկի առաջատար: Նրանք ունեն 11 ոսկե, 10 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Նորվեգացիները 11 ոսկե, 5 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով նահանջեցին երկրորդ տեղ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, փոխանցումավազք, տղամարդիկ
1. Ռուսաստան՝ 1:12:15.9
2. Գերմանիա՝ +3.5
3. Ավստրիա՝ +29.8
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.