19:44  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հոլանդացիների հերթական ոսկին չմշկավազքում

Հոլանդացիները շարունակում են ապացուցել իրենց գերիշխանությունը չմշկավազքում: Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի թիմային հետապնդման կանանց մրցումներում հոլանդական քառյակը նվաճեց չեմպիոնական տիտղոսը՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ: Հոլանդիան Սոչիում իր ոսկե մեդալների քանակը հասցրեց 8-ի:

Լեհաստանի թիմն արժանացավ արծաթե մեդալի, իսկ ռուսները բավարարավեցին բրոնզե մեդալով:

Հիշեցնենք, որ այս մրցաձեւի տղամարդկանց մրցուներում հոլանդացիները հաղթել էին օլիմպիական ռեկորդով:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, թիմային հետապնդում, կանայք
 

1. Հոլանդիա - 2:58.05 (օլիմպիական ռեկորդ) 
2. Լեհաստան
3. Ռուսաստան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում