19:19  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հոլանդացի չմշկավազորդները հաղթեցին օլիմպիական ռեկորդով

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշկավազքի թիմային հետապնդման մրցումներում ամենաուժեղը հոլանդական եռյակն էր: Յան Բլոկհենզենը, Կուն Վերվեյնը եւ Սվեն Կրամերը ոկսե մեդալ նվաճելուց բացի, սահմանեցին օլիմպիական ռեկորդ: Սա հոլանդացիների 7-րդ ոսկին էր Սոչիի Խաղերում:

Հարավային Կորեայի եռյակը արժանացավ արծաթե մեդալի, իսկ բրոնզը բաժին հասավ լեհերին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, թիմային հետապնդում, տղամարդիկ
 

1. Հոլանդիա – 3.37,71 (օլիմպիական ռեկորդ) 
2. Հարավային Կորեա – 3.40,85. 
3. Լեհաստան – 3.41,94… 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում