12:39  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Բիատլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոնի արդյունքները չեղյալ են համարվել

Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղյալ է համարել գերմանացի Էվի Զախենբախեր-Շտելեի՝ Սոչիի Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքը, փոխանցում է ՄՕԿ-ի կայքը։

Բիատլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոնի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել:  Գերմանուհին փետրվարի 21-ին հեռացել է Սոչիից։

ՄՕԿ-ը չեղյալ է համարել բիատլոնի ընդհանուր մեկնարկի մրցումներում Էվիի, ինչպես նաեւ Գերմանիայի հավաքականի խառը փոխանցումավազքի ժամանակ գրանցած արդյունքները։ Արդյունքի փոփոխությունը չի ազդել մեդալների վրա, քանի որ երկու մրցումներում էլ  Գերմանիան զբաղեցրել էր չորրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English