12:39 22 փետրվարի, 2014Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղյալ է համարել գերմանացի Էվի Զախենբախեր-Շտելեի՝ Սոչիի Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքը, փոխանցում է ՄՕԿ-ի կայքը։
Բիատլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոնի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Գերմանուհին փետրվարի 21-ին հեռացել է Սոչիից։
ՄՕԿ-ը չեղյալ է համարել բիատլոնի ընդհանուր մեկնարկի մրցումներում Էվիի, ինչպես նաեւ Գերմանիայի հավաքականի խառը փոխանցումավազքի ժամանակ գրանցած արդյունքները։ Արդյունքի փոփոխությունը չի ազդել մեդալների վրա, քանի որ երկու մրցումներում էլ Գերմանիան զբաղեցրել էր չորրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.