20:55  ,  21 փետրվարի, 2014

Սերգեյ Բուբկա. Ուկրաինայի համար այս ծանր ժամանակներում հաղթանակը նվիրում ենք մեր միացյալ ժողովրդին

Ամբողջ Ուկրաինան հետեւում էր մեր բիատլոնիստների հաղթական մրցավազքին, ասել է ձողացատկի օլիմպիական չեմպիոն, Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան՝ մեկնաբանելով բիատլոնի կանանց Ուկրաինայի հավաքականի հաղթանակը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում, փոխանցում է Championat-ը: Ուկրաինան նվաճեց առաջին ոսկե մեդալը՝ հաղթելով 4 անգամ 6 կմ փոխանցումավազքում:

«Այս հաղթանակը նվիրում ենք մեր հայրենիքին եւ Ուկրաինայի միացյալ ժողովրդին, որը մեր պատմության ծանր ժամանակներն է ապրում: Մենք չենք նշի հաղթանակը՝ հարգելով Կիեւի ողբերգական բախումների զոհերի հիշատակը: Կսահմանափակվենք բանավոր շնորհավորանքներով»,- նշել է Սերգեյ Բուբկան:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Բիատլոն, կանայք, 4 անգամ 6 կմ փոխանցումավազք

1. Ուկրաինա` 1:10:02.5

2. Ռուսաստան` 1:10:28.9

3. Նորվեգիա` 1:10:40.1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով