20:55 21 փետրվարի, 2014Ամբողջ Ուկրաինան հետեւում էր մեր բիատլոնիստների հաղթական մրցավազքին, ասել է ձողացատկի օլիմպիական չեմպիոն, Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան՝ մեկնաբանելով բիատլոնի կանանց Ուկրաինայի հավաքականի հաղթանակը Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում, փոխանցում է Championat-ը: Ուկրաինան նվաճեց առաջին ոսկե մեդալը՝ հաղթելով 4 անգամ 6 կմ փոխանցումավազքում:
«Այս հաղթանակը նվիրում ենք մեր հայրենիքին եւ Ուկրաինայի միացյալ ժողովրդին, որը մեր պատմության ծանր ժամանակներն է ապրում: Մենք չենք նշի հաղթանակը՝ հարգելով Կիեւի ողբերգական բախումների զոհերի հիշատակը: Կսահմանափակվենք բանավոր շնորհավորանքներով»,- նշել է Սերգեյ Բուբկան:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, կանայք, 4 անգամ 6 կմ փոխանցումավազք
1. Ուկրաինա` 1:10:02.5
2. Ռուսաստան` 1:10:28.9
3. Նորվեգիա` 1:10:40.1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.