15:44  ,  21 փետրվարի, 2014

Սոչի-2014. Չիլիացի ֆրիսթայլիստին դուրս են բերել պատգարակով (ֆոտո)

Չիլիացի ֆրիսթայլիստ Ստեֆանի Ջոֆրոյը վնասվածք է ստացել Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մրցումների ժամանակ, փոխանցում է Sovsport-ը։

22-ամյա չիլիացին ընկել է սկի-կրոսի քառորդ եզրափակիչի մրցումների ժամանակ։ Նա անհաջող է կատարել հնարքներից մեկը։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան դուրս են բերել պատգարակի վրա։

Ավելի վաղ վնասվածք էր ստացել գերմանացի Աննա Վերները, ում նույնպես դուրս են բերել պատգարակի միջոցով։ Մրցումներն անցկացվում են ծանր եղանակային պայմաններում. մրցուղու վրա մառախուղ է իջել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում