15:44 21 փետրվարի, 2014Չիլիացի ֆրիսթայլիստ Ստեֆանի Ջոֆրոյը վնասվածք է ստացել Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մրցումների ժամանակ, փոխանցում է Sovsport-ը։
22-ամյա չիլիացին ընկել է սկի-կրոսի քառորդ եզրափակիչի մրցումների ժամանակ։ Նա անհաջող է կատարել հնարքներից մեկը։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան դուրս են բերել պատգարակի վրա։
Ավելի վաղ վնասվածք էր ստացել գերմանացի Աննա Վերները, ում նույնպես դուրս են բերել պատգարակի միջոցով։ Մրցումներն անցկացվում են ծանր եղանակային պայմաններում. մրցուղու վրա մառախուղ է իջել։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.