10:21  ,  21 փետրվարի, 2014

USA Today. Մենասահքի մրցումից առաջ հարավկորեացի եւ ամերիկացի մրցավարներին փոխարինել են

USA Today-ի համաձայն՝ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի կանանց ազատ ծրագրի մրցումներից առաջ մրցավարների կազմը փոխվել է։

Հարավկորեացի եւ ամերիկացի մրցավարներին փոխարինել են ռուսաստանցի եւ ուկրաինացի մրցավարները։ Նրանցից մեկը Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Պիսեեւի կինն է՝ Ալլա Շեխովցովան, իսկ մյուսը՝ ուկրաինացի Յուրի Բալկովը, ով որակազրկվել էր 1998թ. Օլիմպիական խաղերի պարային զույգերի մրցումների արդյունքի վրա ազդելու փորձի համար։

Հիշեցնենք, որ ոսկին նվաճեց ռուսաստանցի գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան։ Երկրորդն էր հարավկորեացի Յու-Նա Կիմը, ով առաջատարն էր կարճ ծրագրի մրցումներից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում