23:07  ,  20 փետրվարի, 2014

Սոչի-2014. 17-ամյա Ադելինա Սոտնիկովան՝ մենասահքի օլիմպիական չեմպիոն

Ռուսաստանցի գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան դարձավ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա ուժեղագույնն էր մենասահքի ազատ ծրագրի մրցումներում։ 17-ամյա գեղասահորդը ստացավ 224,59 գնահատականը։

Արծաթե մեդալը նվաճեց հարավկորեացի Յու-Նա Կիմը, իսկ բրոնզը բաժին հասավ իտալացի Կարոլինա Կոստներին։ 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան 5-րդն է։ Այս տիտղոսի շնորհիվ Ռուսաստանն ունի 7 ոսկե մեդալ։ 

Սոտնիկովան Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է, ով օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել կանանց մենասահքի մրցումներում։ 2002թ. եւ 2006թ. Խաղերում արծաթ էր նվաճել Իրինա Սլուցկայան։ 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, մենասահք, կանայք, ազատ ծրագիր

1. Ադելինա Սոտնիկովա (Ռուսաստան)՝ 224,59

2. Յու-Նա Կիմ (Հարավային Կորեա)՝ 219,11 

3. Կարոլինա Կոստներ (Իտալիա)՝ 216,73

5. Յուլիա Լիպնիցկայա (Ռուսաստան)՝ 200,57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում