23:07 20 փետրվարի, 2014Ռուսաստանցի գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան դարձավ 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն։ Նա ուժեղագույնն էր մենասահքի ազատ ծրագրի մրցումներում։ 17-ամյա գեղասահորդը ստացավ 224,59 գնահատականը։
Արծաթե մեդալը նվաճեց հարավկորեացի Յու-Նա Կիմը, իսկ բրոնզը բաժին հասավ իտալացի Կարոլինա Կոստներին։ 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան 5-րդն է։ Այս տիտղոսի շնորհիվ Ռուսաստանն ունի 7 ոսկե մեդալ։
Սոտնիկովան Ռուսաստանի միակ ներկայացուցիչն է, ով օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել կանանց մենասահքի մրցումներում։ 2002թ. եւ 2006թ. Խաղերում արծաթ էր նվաճել Իրինա Սլուցկայան։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Գեղասահք, մենասահք, կանայք, ազատ ծրագիր
1. Ադելինա Սոտնիկովա (Ռուսաստան)՝ 224,59
2. Յու-Նա Կիմ (Հարավային Կորեա)՝ 219,11
3. Կարոլինա Կոստներ (Իտալիա)՝ 216,73
5. Յուլիա Լիպնիցկայա (Ռուսաստան)՝ 200,57
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.