18:33  ,  20 փետրվարի, 2014

Պաշտոնական. Ուկրաինան կշարունակի իր ելույթները Սոչի-2014-ում

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հայտարարություն է արել՝ մեկնաբանելով Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերից ուկրաինական պատվիրակության հեռանալու մասին տեղեկությունները, փոխանցում է ՈւԱՕԿ-ի կայքը։

Մարզիկները, ովքեր արդեն ավարտել են իրենց ելույթները, Ուկրաինա կվերադառնան նախատեսվածից ավելի շուտ։ Հատուկ ուշադրություն է դարձվել լեռնադահուկորդուհի Բոգդանա Մացեցկայան, ով փետրվարի 19-ին սուր հայտարարությամբ էր հանդես եկել եւ հրաժարվել հսկա ոլորավայրէջքի մրցումներից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի ուկրաինացի մարզիկներ որոշել են ժամանակից շուտ հեռանալ Սոչիի խաղերից, քանի որ Կիեւում տեղի ունեցող անկարգությունների հետեւանքով արդեն մահացել են տասնյակ մարդիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում