18:33 20 փետրվարի, 2014Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հայտարարություն է արել՝ մեկնաբանելով Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերից ուկրաինական պատվիրակության հեռանալու մասին տեղեկությունները, փոխանցում է ՈւԱՕԿ-ի կայքը։
Մարզիկները, ովքեր արդեն ավարտել են իրենց ելույթները, Ուկրաինա կվերադառնան նախատեսվածից ավելի շուտ։ Հատուկ ուշադրություն է դարձվել լեռնադահուկորդուհի Բոգդանա Մացեցկայան, ով փետրվարի 19-ին սուր հայտարարությամբ էր հանդես եկել եւ հրաժարվել հսկա ոլորավայրէջքի մրցումներից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի քանի ուկրաինացի մարզիկներ որոշել են ժամանակից շուտ հեռանալ Սոչիի խաղերից, քանի որ Կիեւում տեղի ունեցող անկարգությունների հետեւանքով արդեն մահացել են տասնյակ մարդիկ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.