21:11  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ուկրաինացի օլիմպիականները կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը

Ուկրաինայի օլիմպիական հավաքականը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Կիեւում տեղի ունեցող անկարգություններին:

«Ցնցված ենք այն իրադարձություններից, որոնք վերջին օրերի ընթացքում տեղի են ունեցել մեր երկրում: Շատ ենք տխրել եւ ցավում ենք մեր զոհված հայրենակիցների համար: Մեր՝ ուկրաինացի օլիմպիականների համար, կյանքի գլխավոր դիրքորոշումը եղել եւ մնում են օլիմպիական իդեալները եւ աշխարհի արժեքները, միասնությունը, բարին ու բարօրությունը, որոնք միասնական են դարձնում մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից, քաղաքական եւ կրոնական հայացքներից: Բոլորին փոխըմբռնման կոչ ենք անում: Եկեք կանգ առնենք եւ սկսենք երկխոսություն, որպեսզի լսենք միմյանց եւ խուսափենք արյունահեղությունից»,- ուկրաինացի մարզիկների հայտարարությունը փոխանցում է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

Փետրվարի 18-19-ին Կիեւում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում