21:11 19 փետրվարի, 2014Ուկրաինայի օլիմպիական հավաքականը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Կիեւում տեղի ունեցող անկարգություններին:
«Ցնցված ենք այն իրադարձություններից, որոնք վերջին օրերի ընթացքում տեղի են ունեցել մեր երկրում: Շատ ենք տխրել եւ ցավում ենք մեր զոհված հայրենակիցների համար: Մեր՝ ուկրաինացի օլիմպիականների համար, կյանքի գլխավոր դիրքորոշումը եղել եւ մնում են օլիմպիական իդեալները եւ աշխարհի արժեքները, միասնությունը, բարին ու բարօրությունը, որոնք միասնական են դարձնում մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից, քաղաքական եւ կրոնական հայացքներից: Բոլորին փոխըմբռնման կոչ ենք անում: Եկեք կանգ առնենք եւ սկսենք երկխոսություն, որպեսզի լսենք միմյանց եւ խուսափենք արյունահեղությունից»,- ուկրաինացի մարզիկների հայտարարությունը փոխանցում է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:
Փետրվարի 18-19-ին Կիեւում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.