18:45 19 փետրվարի, 2014Տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչի արգելքը:
Քառորդ եզրափակիչում 2012թ. աշխարհի չեմպիոն ռուսները 1:3 հաշվով պարտվեցին Ֆինլանդիայի հավաքականին:
2010թ. Վանկուվերի Խաղերում Ռուսաստանը եւս պարտվել էր 1/4 եզրափակիչում՝ ճանապարհը զիջելով Կանադայի թիմին (3:7): Ֆինլանդիայի հավաքականը ռուսներին հաղթել էր (3:0) նաեւ աշխարհի 2011թ. առաջնության կիսաեզրափակիչում, այնուհետեւ դարձել էր աշխարհի չեմպիոն:
Կիսաեզրափակիչում Ֆինլանդիայի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը, որը պայքարից դուրս էր թողել սլովենացիներին:
Հիշեցնենք, որ ռուսները A խմբում գրավել էին երկրորդ տեղը՝ զիջելով ամերիկացիներին, իսկ փլեյ-օֆֆում 4:0 հաշվով հաղթել էին նորվեգացիներին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, քառորդ երզափակիչ
Ռուսաստան – Ֆինլանդիա՝ 1:3 (1:3, 0:1, 0:0)
Սլովենիա – Շվեդիա՝ 0։5 (0:1, 0:0, 0:4)
Կանադա – Լիտվա
ԱՄՆ – Չեխիա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.