12:58  ,  19 փետրվարի, 2014

Սոչի-2014. Արման Սերեբրակյանը շարժվում է առաջ

Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը դուրս եկավ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցումների երկրորդ փուլ։ Հայ լեռնադահուկորդը 54-րդն է։ Երկրորդ փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։ Առաջատարը ամերիկացի Տեթ Լիգետին է։ Մրցմանը մասնակցում էր 109 մարզիկ։ Նրանցից 22-ը չի հատել եզրագիծը։

Հիշեցնենք, որ Սերեբրակյանը փետրվարի 22-ին կմասնակցի նաեւ հատուկ ոլորավայրէջքի մրցումներին։

Փետրվարի 19

Սոչի

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

1. Թեդ Լիգետի (ԱՄՆ)՝ 1:21.08

54. Արման Սերեբրակյան (Հայաստան)՝ 1։29,59 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում