Չմշակավազքի Հոլանդիայի հավաքականի մարզիկները 19 մեդալի են արժանացել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Դա ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի մեկ մարզաձեւում նվաճած մեդալների ցուցանիշով:
Փետրվարի 18-ին հոլանդացի չմշակավազորդները զբաղեցրել էին տղամարդկանց 10 հազար մետրի բոլոր մրցանակային տեղերը, իսկ Յորիտ Բերգսման սահմանել էր օլիմպիական ռեկորդ:
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեկ մարզաձեւում նվաճած մեդալների նախորդ ռեկորդը պատկանում էր լեռնադահուկային սպորտի Ավստրիայի հավաքականին, որը 2006-ին 14 մեդալ էր նվաճել Թուրինի Օլիմպիական խաղերում:
2010թ. Վանկուվերի Խաղերում չմշակավազքի Հոլանդիայի հավաքականը նվաճել էր 7 մեդալ, իսկ Թուրինում՝ 9:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի