20:40 18 փետրվարի, 2014Չմշակավազքի Հոլանդիայի հավաքականի մարզիկները 19 մեդալի են արժանացել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Դա ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի մեկ մարզաձեւում նվաճած մեդալների ցուցանիշով:
Փետրվարի 18-ին հոլանդացի չմշակավազորդները զբաղեցրել էին տղամարդկանց 10 հազար մետրի բոլոր մրցանակային տեղերը, իսկ Յորիտ Բերգսման սահմանել էր օլիմպիական ռեկորդ:
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեկ մարզաձեւում նվաճած մեդալների նախորդ ռեկորդը պատկանում էր լեռնադահուկային սպորտի Ավստրիայի հավաքականին, որը 2006-ին 14 մեդալ էր նվաճել Թուրինի Օլիմպիական խաղերում:
2010թ. Վանկուվերի Խաղերում չմշակավազքի Հոլանդիայի հավաքականը նվաճել էր 7 մեդալ, իսկ Թուրինում՝ 9:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.