Տափօղակով հոկեյի Ռուսաստանի եւ Սլովենիայի հավաքականները դուրս եկան Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ:
Փլեյ-օֆֆում ռուսները 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարան նորվեգացիների նկատմամբ, իսկ Սլովենիայի հավաքականը պարտության մատնեց ավստրիացիներին՝ 4:0:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռուսաստանի հավաքականը կպայքարի Ֆինլանդիայի թիմի հետ, իսկ սլովենացիները կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականին, որը 100 տոկոսանոց ցուցանիշով էր ավարտել խմբային փուլը:
Քառորդ եզրափակիչում իրենց մրցակիցներին սպասում են նաեւ ԱՄՆ-ի հավաքականն ու օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, փլեյ-օֆֆ
Սլովենիա – Ավստրիա՝ 4:0 (2:0, 1:0, 1:0)
Ռուսաստան – Նորվեգիա՝ 4:0 (0:0, 2:0, 2:0)
Շվեյցարիա – Լիտվա
Չեխիա – Սլովակիա
Քառորդ երզափակիչ
Սլովենիա – Շվեդիա
Ռուսաստան – Ֆինլանդիա
Կանադա – Շվեյցարիա / Լիտվա
ԱՄՆ – Չեխիա / Սլովակիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում