23:40  ,  15 փետրվարի, 2014

Սոչի-2014. Աշխարհի չեմպիոնը միավորներ չկորցրեց խմբային փուլում

Տափօղակով հոկեյի Շվեդիայի հավաքականը 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի խմբային փուլը: Երրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոնը 5:3 հաշվով հաղթեց լատվիացիներին:

C խմբի մյուս խաղում Շվեյացրիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց չեխերին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը: Շվեդիան ու Շվեյցարիան նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ չեխերը 3 միավորով զբաղեցրին երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում