18:44  ,  18 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուս հոկեյիստները քառորդ եզրափակիչում են

Տափօղակով հոկեյի Ռուսաստանի եւ Սլովենիայի հավաքականները դուրս եկան Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ:

Փլեյ-օֆֆում ռուսները 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարան նորվեգացիների նկատմամբ, իսկ Սլովենիայի հավաքականը պարտության մատնեց ավստրիացիներին՝ 4:0:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռուսաստանի հավաքականը կպայքարի Ֆինլանդիայի թիմի հետ, իսկ սլովենացիները կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականին, որը 100 տոկոսանոց ցուցանիշով էր ավարտել խմբային փուլը:

Քառորդ եզրափակիչում իրենց մրցակիցներին սպասում են նաեւ ԱՄՆ-ի հավաքականն ու օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, փլեյ-օֆֆ
  

ՍլովենիաԱվստրիա՝ 4:0 (2:0, 1:0, 1:0)

ՌուսաստանՆորվեգիա՝ 4:0 (0:0, 2:0, 2:0)

Շվեյցարիա – Լիտվա

Չեխիա – Սլովակիա

Քառորդ երզափակիչ

ՍլովենիաՇվեդիա

Ռուսաստան – Ֆինլանդիա

Կանադա – Շվեյցարիա / Լիտվա

ԱՄՆ – Չեխիա / Սլովակիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում