10:24 18 փետրվարի, 2014Մենասահքի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը հայտարարել է, որ ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի գործողությունները գնահատելուց հետո սպառնալիքներ է ստացել, փոխանցում է Rsport-ը։
«Երեկ հեռախոսազանգ եմ ստացել։ Սպառնացել են ինձ եւ ընտանիքիս։ Ամենաթողությունը շարունակվում է։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ապա մեղադրեք Պլյուշչենկոյին, կնոջը եւ նրանց շրջապատին»,- գրել է Յագուդինը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ Յագուդինը սարկազմով է արձագանքել այն տեղեկությանը, թե կարիերան ավարտած կրկնակի օլիմպիական չեմպիոնը գարնանը «Չեմպիոնների եւ ընկերների շոու» կոմերցիոն ծրագրով մեկնելու է ելույթների Ռուսաստանի քաղաքներով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.