09:18  ,  18 փետրվարի, 2014

Վլադիմիր Ժիրինովսկու պատասխանը՝ Եվգենի Պլյուշչենկոյին

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի հայտարարությունը, թե հարկավոր է ըմբռնումով մոտենալ դրությանը։ Ավելի վաղ ռուսաստանցի պատգամավորն առաջարկել էր արգելել վնասվածք ունեցող մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին։

«Դա գռեհկություն է։ Որպես հանդիսատես կարող եմ արտահայտվել։ Դեռ մինչեւ ֆեդերացիայի նիստը հաղորդագրություն էի ուղարկել նրան հավաքականում չընդգրկելու պահանջով։ Դադարել եմ նրան հարգել այն բանից հետո, երբ նա դարձավ «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ։ Պլյուշչենկոն արժանի չէ հարգանքի։

Ինչ վերաբերում է ճապոնացուն, ապա չեմ բացառում, որ դա դավադրություն է։ Առաջարկել են չմասնակցել, երբ ոչ ոք չէր կարող փոխարինել։ Ճապոնացիների համար այս հաղթանակն ազգային հպարտության առիթ է»,- Ժիրինովսկու խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում