Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով, Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում երեք ոսկե մեդալ նվաճած Դարյա Դոմրաչեւային շնորհվել է Բելառուսի հերոսի կոչում, հաղորդում է belta-ն:
«Սա հսկայական հաջողություն է: Դու հրաշալի ես: Ամբողջ Բելառուսը հիացած է քո նոր հաղթանակով: Նվաճելով եռակի օլիմպիական չեմպիոնի կոչումը՝ դու կատարեցիր սխրանք: Ժամանակակից պատմությունն այդպիսի դեպք չգիտի: Մեր հայրենիքում սխրանքները հատուկ են պատվում: Շնորհավորում եմ հայրենիքի բարձրագույն կոչման կապակցությամբ»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական հեռագրում:
Հիշեցնենք, որ Դարյա Դոմրաչեւան Սոչիում երրորդ ոսկե մեդալը նվաճեց բիատլոնի 12.5 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկով մրցավազքում:
Դոմրաչեւան առաջին կին բիատլոնիստն է, ում հաջողվում է մեկ ձմեռային Խաղերի ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել անհատական մրցաձեւերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի