23:34 17 փետրվարի, 2014Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով, Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում երեք ոսկե մեդալ նվաճած Դարյա Դոմրաչեւային շնորհվել է Բելառուսի հերոսի կոչում, հաղորդում է belta-ն:
«Սա հսկայական հաջողություն է: Դու հրաշալի ես: Ամբողջ Բելառուսը հիացած է քո նոր հաղթանակով: Նվաճելով եռակի օլիմպիական չեմպիոնի կոչումը՝ դու կատարեցիր սխրանք: Ժամանակակից պատմությունն այդպիսի դեպք չգիտի: Մեր հայրենիքում սխրանքները հատուկ են պատվում: Շնորհավորում եմ հայրենիքի բարձրագույն կոչման կապակցությամբ»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական հեռագրում:
Հիշեցնենք, որ Դարյա Դոմրաչեւան Սոչիում երրորդ ոսկե մեդալը նվաճեց բիատլոնի 12.5 կմ միաժամանակյա ընդհանուր մեկնարկով մրցավազքում:
Դոմրաչեւան առաջին կին բիատլոնիստն է, ում հաջողվում է մեկ ձմեռային Խաղերի ընթացքում երեք ոսկե մեդալ նվաճել անհատական մրցաձեւերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.