22:14  ,  16 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հոլանդացիների ամենահաջող ձմեռային Օլիմպիական խաղերը

Հոլանդացիներն անձնական ռեկորդ են սահմանել Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Փետրվարի 16-ի դրությամբ հոլանդացիները նվաճել են 5 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ. դա այդ երկրի պատմության լավագույն արդյունք է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ, փոխանցում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ Սոչիում հոլանդացիներն ունեն ամենաշատ մեդալները (17) եւ զբաղեցնում են ընդհանուր հաշվարկի երկրորդ տեղը՝ զիջելով միայն 7 ոսկե մեդալ նվաճած Գերմանիային: Փետրվարի 16-ին կայացած չմշկավազքի կանանց 1500 մետրի բոլոր մեդալները նվաճեցին հենց Հոլանդիայի ներկայացուցիչները, իսկ Յորին Տեր Մորսի գրանցած 1.53,51 արդյունքն օլիմպիական ռեկորդ էր այդ մրցատարածությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում