19:42  ,  16 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հոլանդական ոսկե մեդալ՝ օլիմպիական ռեկորդով

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի չմշկավազքի կանանց 1500 մետրի բոլոր մեդալները նվաճեցին Հոլանդիայի ներկայացուցիչները:

Յորին Տեր Մորսն արժանացավ ոսկե մեդալի, Իրեն Վյուստը գրավեց երկրորդ տեղը, իսկ Լոտե վան Բեկը դարձավ բրոնզե մեդալակիր:

Յորին Տեր Մորսի գրանցած 1.53,51 արդյունքն օլիմպիական ռեկորդ է:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 1500 մետր, կանայք
 

1. Յորին Տեր Մորս (Հոլանդիա)՝ 1.53,51
2. Իրեն Վյուստ (Հոլանդիա)՝ +0.58
3. Լոտե վան Բեկ (Հոլանդիա)՝ +1.03

4. Մարիտ Լենստրա (Հոլանդիա)՝ +2.89
5. Յուլիա Սկոկովա (Ռուսաստան)՝ +2.94

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում