19:11  ,  16 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուս հոկեյիստները հաղթեցին բուլիտներով, ամերիկացիները խնդիրներ չունեցան

Տափօղակով հոկեյի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականները նվաճեցին Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆի ուղեգիր:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ռուսները հետխաղյա բուլիտներով հաղթեցին Սլովակիայի թիմին, իսկ ամերիկացիները 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարան սլովենացիների նկատմամբ: Ռուսաստան - Սլովակիա խաղի հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: A խմբում ԱՄՆ-ը 8 միավորով գրավեց առաջին տեղը, Ռուսաստանը 6 միավորով երկրորդն է, 3 միավոր հավաքած սլովենացիները գրավեցին երրորդ տեղը, իսկ սլովակները մեկ միավորով եզրափակեցին խմբի մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ խմբային փուլում լավագույն արդյունք ցույց տված չորս թիմերը նվաճում են քառորդ եզրափակիչի ուղեգրեր, իսկ մյուս ութ հավաքականները փլեյ-օֆֆի որակավորման հանդիպումներում կվիճարկեն քառորդ եզրափակիչի եւս չորս ուղեգրերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում