19:11 16 փետրվարի, 2014Տափօղակով հոկեյի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականները նվաճեցին Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փլեյ-օֆֆի ուղեգիր:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ռուսները հետխաղյա բուլիտներով հաղթեցին Սլովակիայի թիմին, իսկ ամերիկացիները 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարան սլովենացիների նկատմամբ: Ռուսաստան - Սլովակիա խաղի հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: A խմբում ԱՄՆ-ը 8 միավորով գրավեց առաջին տեղը, Ռուսաստանը 6 միավորով երկրորդն է, 3 միավոր հավաքած սլովենացիները գրավեցին երրորդ տեղը, իսկ սլովակները մեկ միավորով եզրափակեցին խմբի մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ խմբային փուլում լավագույն արդյունք ցույց տված չորս թիմերը նվաճում են քառորդ եզրափակիչի ուղեգրեր, իսկ մյուս ութ հավաքականները փլեյ-օֆֆի որակավորման հանդիպումներում կվիճարկեն քառորդ եզրափակիչի եւս չորս ուղեգրերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.